Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը սեպտեմբերի 15-ին հաստատել է Ուկրաինային EFF ֆինանսավորման ընդլայնման ծրագրով հերթական տրանշի տրամադրումը: Այս մասին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է իր Facebook-յան էջում: Տրանշի գումարը կազմելու է 1 մլրդ դոլար: Այդ գումարը հատկացվելու է ոսկու արժութային պահուստների համալրմանը, հայտնում է ЛІГА.net–ը:
«Ուկրաինայի ու ԱՄՀ-ի հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ ենք մենք համագործակցության մեկ ծրագրի շրջանակում երրորդ տրանշը ստացել»,- նշել է Պորոշենկոն: Նա հիշեցրել է, որ ԱՄՀ որոշումը ճանապարհ է բացում ԱՄՆ կողմից 1 մլրդ դոլարի, ԵՄ կողմից 600 մլն եվրոյի չափով, նաեւ մյուս միջազգային ֆինանսական կազմակերպություններից ֆինանսական օգնության հատկացման համար ( այդ թվում 500 մլն դոլար Համաշխարհային բանկից):





























