Ավստրիայի 18-ամյա բնակչուհին ծնողներին դատի է տվել նրա համար, որ վերջիններս սոցցանցերում իր լուսանկարներն են տեղադրել առանց թույլտվության, գրում է  The Local-ը:

Նրա խոսքով, 2009 թվականից իր կյանքը դժոխքի է վերածվել այն բանից հետո, երբ ծնողները սկսել են նրա լուսանկարները տեղադրել Facebook-ի իրենց էջում, ներառյալ` իր  մանկության «անհարմար եւ ինտիմ» պահերի լուսանկարները: Աղջկան փաստաբանը հայտնել է, որ առանց իր պաշտպանյալի համաձայնության, նրա  500 լուսանկար է տեղադրվել: Նրա խոսքով, իրենք հաղթանակի լավ շանսեր ունեն: 

Աղջիկը պնդում է, որ ծնողներին խնդրել է հեռացնել լուսանկարները, բայց նրանք դա չեն արել: «Նրանք սահմանափակումներ չունեին: Նրանց համար մեկ էր, որ ես լուսանկարում նստած եմ գիշերանոթին կամ մերկ պառկած եմ մահճակալին», - բողոքել է աղջիկը` նշելով, որ հոգնել է նրանից, որ ծնողներն իրեն լուրջ չեն ընդունում եւ որոշել է դատարանին դիմել:  

Նրա փաստաբանն ասում է, որ եթե հաջողվի ապացուցել, որ լուսանկարները խախտել են անձնական կյանքի նրա իրավունքը, ծնողները կտարվեն դատը:  Նա նշել է, որ աղջկան ֆինանսական փոխհատուցում է հասնում նրա ցավի եւ տառապանքների համար: