Մարդիկ, որոնք օգտվում են համացանցում գովազդի արգելափակման ծրագրերից, մեծամասամբ իրենց որոշ չափով մեղավոր են զգում, որ այդ ձեւով վեբկայքեր ստեղծողներին զրկում են ֆինանսավորման հիմնական աղբյուրից: Նման հետաքրքիր եզրակացության են հանգել լայնածավալ հարցման արդյունքում, որը իրականացրել է Gladly ընկերությունն իր օգտատերերի շրջանում (Gladly գովազդն արգելափակող ծրագրերից մեկի մշակողն է ), հայտնում է Planet-today–ը:
Գովազդն արգելափակող օգտատերերի 77 տոկոսը իրեն մեղավոր է զգում, որ չի ուզում է գովազդային հայտարարություններ տեսնել կայքերում:
Ոմանք հասկանում են, որ եթե բոլորը որոշեն ամբողջովին արգելափակել գովազդը, ապա շատ որակյալ ու հանրահայտ կայքեր պարզապես չեն կարողանա գոյատեւել : Դրա համար էլ տարածում են ստացել «սպիտակ ցուցակները», որտեղ ներառում են այն կայքերը, որոնք այդուհանդերձ կարող են ցույց տալ գովազդ» - պատմում են Gladly –ի աշխատակիցները :
Հարցման ընթացքում պարզված եւս մեկ հետաքրքիր դետալ է այն փաստը, որ մարդկանց մեծ մասը, որոնք տեղադրել են գովազդի այս կամ այն արգելափակողը, արել է դա ոչ թե հաճախակի, այլ չափից «կպչուն» գովազդային բաններների պատճառով: Այսինքն վեբմաստերները, որոնք դիմում են նման գովազդային ձեւաչափերի, այդպիսով իրենց մյուս գործընկերներին են վատ դրության մեջ դնում:





























