Մեքսիկայի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել՝ բողոքելու նույնասեռականների ամուսնությունները օրինականացնելու՝ կառավարության ծրագրերի դեմ: Նրանք ասում են, որ դա հակասում է ավանդական արժեքներին, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Ընդ որում ցույցի կազմակերպիչները վստահեցնում են, որ դեմ չեն նույնասեռականների իրավունքներին, պարզապես ուզում են պաշտպանել ընտանեկան արժեքներն ու ամուսնության ինստիտուտը:
Ցուցարարները պահանջում են հանդիպում Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետայի հետ, որը մայիսին անձամբ էր խոստացել փոխել սահմանադրությունը ու թույլատրել երկրում նույնասեռականների ամուսնությունները :
Այդ ցույցի հետ միաժամանակ անցնում էր նախագահի ծրագրերի աջակցության ակցիա, որին մասնակցում էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները :
Երկու ցույցերն էլ անցել են Մեխիկոյի տարբեր թաղամասերում՝ ակցիաների մասնակիցների միջեւ բախումներ չեն եղել, հայտնում են ոստիկանությունից:





























