Վենետիկցիները բողոքի զանգվածային ցույցով են դիմավորել քաղաք ժամանած հերթական կրուիզային լայները, հայտնում է Euronews հեռուստաալիքը:

Նավակներով բողոքի ցույցին ավելի քան երկու հազար մարդ է մասնակցել: Նրանք այրել են ֆայերներ, դրոշներ ծածանել ու անպարկեշտ ժեստեր ցույց տվել նավի ուղղությամբ:

Ցուցարարների խոսքով, ժամանող կրուիզային լայներներից բարձրացող ալիքները ողողում են Վենետիկի հին շենքերի հիմքերը: Բացի դրանից այդ նավերը վնաս են տալիս բնապահպանությանը, նշում են ակտիվիստները: