Ռեկորդային թվով բրիտանացիներ մինչեւ հարյուր տարին են ապրել, վկայում են վիճակագրության ազգային բյուրոյի տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

2015 թվականին հարյուր տարեկանից մեծ մարդկանց թիվը կազմել է   14 570: Նրանցից 850-ը 105 տարեկանից մեծ է: Բրիտանիայում կես մլն մարդ, 2015 թվականի տվյալներով, տոնել է իր 90-ամյա հոբելյանը:

Վերջին տասը տարվա ընթացքում մինչեւ հարյուր տարի ապրած բրիտանացիների թիվն ավելացել է 65 տոկոսով:

Կանայք առաջվա պես միջինը ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Վիճակագրության ազգային բյուրոյի կանխատեսման համաձայն, 2013-ից 2015 թվականների ընթացքում ծնված աղջիկները միջինը մինչեւ 82 տարի կապրեն, իսկ տղաները` մինչեւ 79 տարի: