Բրիտանացի հոգեբանները որոշել են պարզել, թե ինչու է կինեմատոգրաֆիական ինդուստրիան բացասական հերոսներին եռանկյունի պատկերում, իսկ բարի հերոսներին՝ կլոր։ Դուք էլ հավանաբար նկատած կլինեք, որ չարագործները միշտ ունենում են սուր դիմագծեր, իսկ դրական հերոսները՝ կլորավուն դեմքերով են։ Պարզվում է, դա պատահական չէ, հայտնում է Planet-Today–ը։
Երկաչափությունը ֆիզիկական աշխարհի հիմքն է, դրա համար էլ մարդու ուղեղը հսկայական նշանակություն է հաղորդում այս կամ այն մարմնի երկրաչափական առանձնահատկություններին։ Եռանկյունին, սուրը, մի խոսքով այն ամեն ինչ ունի կտրուկ անկյուններ, միշտ սպառնալիք է պարունակում ուղեղի խորքային մեխանիզմների տեսանկյունից, որոնք ձեւավորվել են էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքումմ։
Կլորը, իր հերթին, ենթագիտակցորեն ընկալվում է որպես եթե ոչ լավ, ապա համենայն դեպս ոչ այդքան վտանգավոր մի բան։ Գիտնականները պարզել են, որ հենց այդ պարզ կանոնով են վաղուց եւ հաջողությամբ առաջնորդվում կինեմատոգրաֆիստները այս կամ այն պերսոնաժի բնույթը ավելի ճշգրիտ փոխանցելու համար։




























