Երկնաքարը, որը 56 մլն տարի առաջ ընկել էր Երկրի վրա քիչ էր մնում բոլոր կենդանի օրգանիզմների կործանման պատճառ դառնար, համարում են ամերիկացի գիտնականները, գրում է Informing–ը։
Մասնագետներին հաջողվել է պարզել, որ այդ տիեզերական մարմինը ընկել է մեր մոլորակի վրա Նյու Ջերսիի ափի շրջակայքում։ Հետազոտելով այդ ժամանակ գոյացած ապակու միկրոսկոպիական սֆերուլները՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դրանք գոյացել են երկրագնդի կեղեւին խոշոր մարմնի հարվածի հետեւանքով։ Այդ միկրոմասնիկները գտել են Նյու Ջերսի նահանգի լճի հատակին, նաեւ Բերմունդյան կղզիների տարածքում։
Երկնաքարի ընկելու հետեւանքով Երկրի վրա ջերմաստիճանը կարող էր կտրուկ բարձրանալ։ Պարզվել է, որ մոտ 55 մլն տարի առաջ Երկրի վրա կլիման կտրուկ տաքացել էր։ Գիտնականները նշում են, որ իրենք դեռ ապացույցներ չունեն՝ 100 տոկոսով վստահեցնելու համար, որ կլիմայի տաքացումը հենց երկնաքարի ընկնելու հետեւանքով է եղել։ Բայց վստահ են, որ նման կապ գոյություն ունի։
Երկրի վրա առավելագույն ջերմաստիճանի ժամանակաշրջանը մոտ 200 հազար տարի է շարունակվել։ Այդ ընթացքում դինոզավրերը ոչնչացումից հետո Երկրի վրա կյանքը սկսել է աստիճանաբար վերականգնվել։ Գիտնականները այդ ժամանակաշրջանի մասին տվյալները օգտագործում են հնարավոր տաքացման կրկնության դեպքում Երկրի վրա փոփոխությունների հնարավոր սցենարը կազմելու համար։




























