Մոլորակի խոշորագույն քաղաքների գրեթե 70 տոկոսը կարող է ջրի տակ մնալ կլիմայի տաքացման ու Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետեւանքով։ Այս մասին ասվում է Վաշինգթոնյան հետազոտական ինստիտուտի զեկույցում, փոխանցում է Telegraf–ը։

Այդ քաղաքներից են Նյու Յորքն ու Լոս Անջելեսը, Բուենոս Այրեսն ու Ռիո դե Ժանեյրոն, Տոկիոն, Շանհայը ու Տյանցզինը, Ալեքսանդրիան ու Կահիրեն, Ջակարտան, Լագոսը, Բանգկոկը, Կարաչին, Կալկուտան ու Մումբաին։

Բացի դրանից Երկրի բնակչության ավելի քան 10 տոկոսը, որը բնակվում է ցածրավայրային տարածքներում, կարող է տուժել ջրհեղեղներից, որոնց պատճառը դարձյալ օվկիանոսի մակարդակի բարձրացումն է։ Նման վտանգ կարող է սպառնալ Չինաստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Թաիլանդի ու Ֆիլիպինների բնակչությանը