ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է առաջնորդվել պատասխանատու գործարար մշակույթով՝ առանցքային եւ կարեւոր ցուցիչ համարելով բաժանորդների գոհունակությունը: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ոլորտում մշտապես բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով, շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն աշխատակիցների վերապատրաստման, այլեւ՝ ուսանողներին մասնագիտացված գիտելիքներ եւ գործնական հմտություններ տրամադրելու գործընթացը:
Երեք ամսվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վաճառքի եւ սպասարկման դպրոց» է հաճախել եւ համապատասխան գիտելիքներ ձեռք բերել 12 բուհի 59 ուսանող: Ծրագիրն առանձնահատուկ է՝ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզային ներգրավվածություն ապահովելու առումով:
Անվճար դասընթացների արդյունքում, մասնակիցները ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթին, շարունակաբար առաջարկվող տեխնոլոգիական լուծումներին եւ բացահայտել աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի ակնհայտ դրական ազդեցությունը: Նրանք ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել են ընկերության առաջարկած ապրանքներն ու ծառայությունները եւ տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործքիների կիրառման ճկունությանը:
«Այս ծրագրի միջոցով դուք ծանոթացել եք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես կառավարման մոդելին եւ որդեգրած արժեհամակարգին: Դա թույլ է տալիս գնահատել, թե ինչպես ենք հաջողել արձանագրել ձեռքբերումներ, լինել մրցունակ, ոլորտի առաջատար եւ պահպանել այդ դիրքերը: Անչափ կարեւոր է, որպեսզի ձեր վերլուծությունների արդյունքում արձանագրեք, որ այդ ամենին հասնելու հարցում կարեւոր տեղ է ունեցել մեր ընկերության սպասարկման մշակույթը: Անկախ այն հանգամանքից, թե որտեղ կաշխատեք ապագայում, հիշեք, որ ձեր հաջողության երաշխիքը բարձրակարգ, քաղաքակիրթ սպասարկումն է: Քաղաքացու հետ շփման օղակը աշխատակիցն է: Նա է կազմակերպության դեմքը, ում հետ շփման միջոցով է քաղաքացին պատկերացում կազմում ընկերության մասին: Բարեհամբույր սպասարկումը, բաժանորդին կողմնորոշելու պատրաստակամությունը, նրա գոհունակության ցուցիչը միշտ պետք է լինեն սպասարկման ոլորտի աշխատակցի ուշադրության կենտրոնում: Ուզում եմ հավատալ, որ այն, ինչ սովորեցիք այստեղ՝ կկիրառեք նաեւ ձեր հետագա գործունեության ընթացքում: Խելացի եւ բարեկիրթ հաղորդակցությունը մարդկային հարաբերությունների բանալին է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տարբեր բուհերի հետ համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ՝ տարբեր ծրագրերի միջոցով ուսանողներին հասանելի է դարձրել զարգացման հնարավորություններից լավագույնը: «Վաճառքի եւ սպասարկման դպրոց» հաճախած ուսանողներն ընկերության գլխամասային գրասենյակում ստացել են դասընթացին մասնակցության հավաստագրերն ու գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել իրենց տպավորությունները, մոտեցումներն ու ստացած գիտելիքների կարեւորությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:




























