Ամերիկյան Աննապոլիս քաղաքում կիրակի Հելոուինի առիթով կազմակերպված ամենամյա շքերթին կոստյումներով տասնյակ շներ են մասնակցել: Միջոցառման տեսանյութը հրապարակել է Ruptly կայքը:

Ըստ Lenta-ի՝ շքերթը կազմակերպել է կորգիի սիրահարների տեղական ակումբը: Շներն ու նրանց տերերը քայլել են քաղաքի գործարար կենտրոնի գլխավոր փողոցով եւ հասել մինչեւ քաղաքային նավահանգիստ:

Դիմակահանդեսին մասնակցությունն անվճար է եղել, սակայն բարեգործական նվիրատվությունը ողջունելի է եղել: