Հայաստանի Կառավարության աշխատակազմի համար ծախսերը 2017-ին կկազմեն 11․6 մլրդ դրամ (մոտ 24․4 մլն դոլար)։ Այս մասին նոյեմբերի 1-ին հայտնել է ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուգազյանը, 2017-ի պետբյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթի ընթացքում։
Աշխատավարձի ֆոնդը կկազմի 1 մլրդ դրամ, գործուղման համար ծախսերը ՝ 48 մլն , ներկայացուցչական ծախսերը՝ 103․5 մլն դրամ։ Պետական ու մունիցիպալ ոչ առեւտրային կազմակերպություններին հատկացվող օգնությունը կկազմի 392 մլն դրամ։ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին որպես աջակցություն կհատկացվի 91․4 մլն դրամ։




























