Հայաստանի գլխավոր դատախազության ծախսերը 2017 թվականին կկազմեն 3.9 մլրդ դրամ (8.2 մլն դոլար): Այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Փորձաքննություններ պատվիրելու համար հատկացվելու է 262.4 մլն դրամ, իսկ գլխավոր դատախազության աշխատակազմի ծախսերի համար՝ 3.6 մլրդ դրամ: