Հնդկաստանի Վրինդավանե քաղաքում պլանավորվում է 70-հարկանի տաճար կառուցել: Շենքի բարձրությունը կգերազանցի 200 մետրը: Երբ նախագիծը իրականացվի, տաճարը կդառնա աշխարհի ամենաբարձր կրոնական շինությունը, գրում է The New Indian Express-ը: Տաճարի շինարարությունը նախաձեռնել է Կրիշնայի ճանաչման միջազգային հանրությունը (International Society for Krishna Consciousness, ISKCON):

Կրիշնա աստծու տաճարից բացի, 2 հա մակերեսով տարածքում կլինեն թեմատիկ այգի եւ տարբեր հանրային միջոցառումներ անցկացնելու համար շինություններ: Մոտակայքում կկառուցվեն նաեւ բազմաբնակարան շենքեր եւ վիլլաներ: Դրանք կվաճառեն ունեւոր հավատացյալներին, որպեսզի ֆինանսավորեն տաճարի շինարարությունը: