Նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի 120 եպիսկոպոսները հավաքվել էին Լուրդե քաղաքում աշնանային համազգային նիստ անցկացնելու, միաժամանակ կրոնական մանկապղծության զոհերի համար աղոթելո եւ եկեղեցու ներսում այդ երեւույթի դեմ պայքարելու միջոցառումներ առաջարկելու համար։

«Սեռական բռնության զոհերը կլինեն Կույս Մարիա Ռոզարիա եկեղեցում եպիսկոպոսների աղոթքների կենտրոնում»,- ասված է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կայքում։

 Le Figaro-ի փոխանցմամը կրոնական մանկապղծության զոհերին նվիրված աղոթքի օր կազմակերպելու առաջարկը ֆրանսիացի հոգեւորականներին սեպտեմբերին արել էր Անչափահասներիր պաշտպանության հարցերով Պապի հանձնաժողովը, որի ղեկավարը հոգեւորական Հանս Զոլներն է։

Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին հայտնվել էր սկանդալի կենտրոնում, որը կապակցված էր անցած դարի 80-ականներին Լիոնի թեմի եկեղեցիներում ծառայող մանկապիղծ հոգեւորականների մասին գործի հետ։ 2016-ի սեպտեմբերի վերջին նաեւ հայտնի է դարձել, որ վերջին ինը ամիսներին, 2015-ի նոյեմբերից սկսած, Ֆրանսիայում չորս հարյուր մարդ հայտնել է, որ մանկախիղծ հոգեւորականների կողմից բռնության զոհ է դարձել։