Սաուդցի ֆեմինիստը 3 ամսով կազատազրկվի թվիթների պատճառով։ AP-ի փոխանցմամբ Սուդադ ալ-Շամարին մի քանի թվիթ էր հրապարակել սաուդցի կլերկների մորուքի մասին՝ գրելով որ «մորուքը տղամարդուն սուրբ չի դարձնում»։ Նա նաեւ նշել է, որ դեռ Մուհամեդ մարգարեի օրոք իսլամի ամենամոլեռանդ քննադատներից մեկը մարգարեի մորուքից երկար մորուք ուներ։

Ընդ որում վեց երեխաների 42-ամյա ամուսնալուծված մայրը առաջ էլ է հանդես եկել նման համարձակ հրապարակումներով եւ բազմիցս պատժվել դրա համար։

  Նա երեք ամիս բանտում է անցկացրել առանց պաշտոնական մեղադրանքի, բացի դրանից նրան արգելել են արտասահման մեկնել։ Իսկ նրա ինտերնետային ֆորումի համահիմնադիր բլոգեր Ռաիֆ Բադավին մտրակի 50 հարված է ստացել ու 10 տարով ազատազրկվել։ Կնոջից նույնիսկ սեփական հայրն է հրաժարվել։ Բաց այս ամենը չեն ստիպել նրան լռել։

«Ես ունեմ իրավունքներ, որոնք իմ կարծիքով չեն հակասում իմ կրոնին։ Ես մտադիր եմ պաշտպանել դրանք ու մյուսներին էլ դրդեմ գործելու»,- ասել է նա։