Հոկեյի ազգային լիգայի Վանկուվեր թիմի հարձակվող Ռիկ Ռայպյենը Մինեսոտայի հետ հանդիպման ժամանակ երկրպագուի հետ բախվելու համար որակազրկվել է վեց խաղով:

Մրցավարները կոպտության համար հեռացրել են Ռայպյենին, սակայն հեռանալիս նա հարվածել է տրիբունայի առաջին շարքում կանգնած երկրպագուին:

Վանկուվերը տուգանվել է 25 հազար դոլարով: