ՀՀ նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
- «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,
- ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին:




























