Ֆլորիդայի նահանգի բնության երեւույթների ուսումնասիրության համալսարանի գիտնականները եկել են սարսափազդու եզրակացության: Պարզվում է, որ մարդու ձեռքից ամեն տարի մահանում է ավելի քան 2 մլն կենդանի, հայտնում է Informing-ը:

Այդ քանակի կեսն օրինական կերպով սպանվում է սննդամթերք արտադրելու նպատակով կամ այլ ոլորտներում:

Բացի այդ, կենդանիների թվաքանակի կրճատմանը նպաստում է գյուղատնտեսության համար հողատարածքների ընդլայնումը: Այսօրվա դրությամբ այդ գործոնը խլել է ցամաքի կենդանիների մոտ 30 տոկոսի կյանքը, ինչը գործնականում կարելի է արտաքսում որակել:

Բառացիորեն եկող տարի այդ գործողությունների հետեւանքով կենդանիների պոպուլյացիան կկրճատվի 67 տոկոսով:

Գիտնականները կարծում են, որ եթե այդ խնդրի վրա ուշադրություն չդարձնեն, ապա 10 տարվա ընթացքում վայրի կենդանիների հիմնական մասը Երկրի վրա անհետացող կենդանատեսակ կդառնա: Իսկ 2050 թվականին համաշխարհային օվկիանոսում ձկների փոխարեն պոլիէթիլենի թափոններ կլինեն: