Բրազիլիայի առնվազն 2 հազար պետական ծառայողներ Ռիո դե Ժանեյրոյում ցույցի են դուրս եկել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Globo հեռուստաալիքը:
Ցուցարարները հավաքվել են քաղաքի խորհրդարանի շենքի առջեւ՝ դժգոհություն հայտնելու տեղական իշխանությունների առաջարկած խիստ միջոցների քաղաքականության դեմ: Նրանք վանկարկում են՝ «Ո՛չ չարիքի փաթեթին»:
Նահանգապետ Լուիս Ֆերնանդու Պեզաուն ուրբաթ հրապարակել էր ֆինանսական միջոցների տնտեսման խիստ միջոցառումների փաթեթը, որը ներառում է սոցիալական ծրագրերի համար նախատեսված բյուջեի կրճատում, թոշակառուների համար հարկերի բարձրացում եւ այլն:




























