Կլիմայական փոփոխություններին ադապտացվելու միջոցառումների համար աշխարհի երկրներից տարեկան 80-100 մլրդ դոլար է պահանջվելու։Նման գնահատական է ներկայացրել Համաշխարհային բանկը՝ Կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ—ի համաժողովի ժամանակ, որը անցնում է Մարաքեշում։

Բանկի փորձագետները համարում են, որ այդ գումարի 80 տոկոսը պետք է ուղղվի քաղաքների ծայրամասերում «կանաչ» նախագծերի իրականացմանը։ ՄԱԿ-ի տվյալներով, քաղաքներին ու ագլոմերացիաներին է բաժին ընկնում էներգետիկայի հետ կապված ընդհանուր արտանետումների մոտ 70 տոկոսը։

Մարաքեշում համաժողովի ժամանակ պատվիրակները ծանոթանում են այսպես կոչվող «կանաչ» քաղաքների նախագծերին։ Դրանց հիմնական գաղափարը քաղաքների շուրջը մեծ կանաչ գոտիներ ստեղծելն է, հրաժարվելով վնասակար գազերի արտանետումների բարձր մակարդակով ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունից։