Ռուսաստանը կցանկանար կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, իսկ դրա համար կողմերը պետք է փոխզիջումների գնան, ասել է ՌԴ ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը, փոխանցում է RNS-ը:

«Ռուսաստանան այսօր, հատկապես Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, հայտարարում է, որ ուզում է կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Դա նշանակում է, որ կողմերը պետք է ընդառաջ քայլեր կատարեն: Ամեն մեկը պետք է ինչ-որ բան զիջի, դա է բանակցությունների իմաստը: Եթե մենք ասում ենք մենք ոչ մի քայլ հետ չենք կատարի, նշանակում է ոչ մի ապագա հեռանկար չկա: Իսկ եթե ասում ենք մենք անում ենք այդ քայլերը, ապա դրանք պետք է փոխադարձ լինեն»,- ասել է նա: