Ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության 10-րդ տուրում ՊՍՎ Էյնդհովենը 10:0 հաշվով ջախջախել է երկրի 14-ակի չեմպիոն Ֆեյենորդին: Առաջին խաղակեսն ավարտվել է  2:0 հաշվով: 31-րդ րոպեից Ֆեյենորդը խաղացել է տասը ֆուտբոլիստներով:

Ընդմիջումից հետո Էյնդհովենը ութ անգամ գրավել է մրցակցի դարպասը: Երեք գնդակ է խփել Ջոնաթան Ռեյսը: Դուբլի հեղինակ են դարձել Բալաշ Ջուջակն ու Ջերմեյն Լենսը:

Ֆեյենորդը 14-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճել է 1999-ին, իսկ այժմ միայն 16-րդ տեղում է: