Մոսկվայում Հանրային դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Եվա Մերկաչեւան հայտարարել է, որ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին, որը տնային կալանքի տակ է, էլեկտրոնային թեւնոց են հագցրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ուլյուկաեւին թեւնոց են հագցրել, որը կվերահսկի նրա տեղաշարժը։ Այն հուսալի է, հասարակ մարդը չի կարող արձակել թեւնոցը։ Այն ազդանշան է բարձրացնում, եթե ինչ–որ բան է տեղի ունենում»,– նշել է Մերկաչեւան։

Նա նաեւ նշել է, որ այդ միջոցը տնային կալանքի համար պարտադիր չէ, սակայն դատավորն այդպես է որոշել։

Մոսկվայի Բասմանի դատարանը մինչեւ 2017-ի հունվարի 15-ը տնային կալանք էր սահմանել ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի նկատմամբ, որին մեղադրում են 2 մլն դոլարի չափով կաշառք շորթելու մեջ՝ «Բաշնեւտի» սեփականաշնորհման գործարքին դրական գնահատական տալու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի լույս գիշերը Ալեքսեյ Ուլյուկաեւին ձերբակալել էին խոշոր չափերի՝ 2 մլն դոլարի չափով կաշատք ստանալու կասկածանքով։