Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի կալանավորումը արտակարգ իրադարձություն է, եւ այս գործում վերջակետ պետք է դնի դատարանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուևսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Երեքշաբթի դատարանը Ուլյուկաեւին տնային կալանքի է ենթարկել մինչեւ հունվարի 15-ը: Դրանից կարճ ժամանակ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ազատել է նախարարի պաշտոնից վստահության կորստի պատճառով:
«Տեղի ունեցածը պետք է մանրամասն քննել, որակավորել գործող օրենսդությանը խիստ համապատասխան, դե իսկ այս ամբողջ գործընթացի, նաեւ կառավարության նախկին անդամի մեղավորության կամ անմեղության հարցում վերջակետը պետք է դնի դատարանը»,- հայտարարել է վարչապետը: