Վերջերս հրապարակված վիճակագրական տեղեկությունների համաձայն՝ անցյալ տարեվերջի դրությամբ Երեւանում ավելի քան 226.4 հազար բնակարան կա (չհաշված չմասնավորեցված հանրակացարանները): Այսինքն՝ Հայաստանի ընդհանուր բնակֆոնդի 52%-ը:
Հենց մայրաքաղաքում անցյալ տասնամյակում բարձրահարկ շենքերի լայնածավալ շինարարություն իրականացվեց՝ խորհրդային միության համար աննախադեպ բնակմակերեսով: Ի դեպ՝ տրամաբանական կլիներ դրանց միջին մակերեսի որոշակի ավելացում: Սակայն, եթե համեմատենք տասնամյա վաղեմության ցուցանիշի հետ, ապա հակառակ պատկերը կստանանք: Մայրաքաղաքային բնակարանների միջին մակերեսը ներկայում կազմում է 65.4 ք.մ., ինչը նշանակում է, որ տասնամյակի ընթացքում 1 ք.մ.-ով նվազել է:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Միանգամայն հնարավոր է, որ բազային տվյալները հաշվարկի այլ մեթոդով են ստացվել, ինչը հանգեցրել է այս պարադոքսին: Բացի այդ՝ հանրակացարանների հետեւողական մասնավորեցումը (որտեղ բնակմակերեսը փոքր է) նույնպես նպաստել է միջին ցուցանիշի նվազմանը: Բայց այդ դեպքում փոփոխություններն աննշան բնույթ են կրել:
Հետաքրքիր է, որ միջին մակերեսով բնակարանների մասով հանրապետության քաղաքներից առաջատարը... ոչ մեծ Թումանյան քաղաքն է՝ ընդամենը 5 հազար բնակչությամբ: Այս բնակավայրում 500-ից էլ քիչ բնակարան կա՝ միջինը գրեթե 72 ք.մ. մակերեսով: Այստեղ նաեւ դեր ունի բնակարանների կառուցվածքը: Ասենք՝ Երեւանում մեկ սենյականոց բնակարանների մասնաբաժինն ընդհանուր ֆոնդում հասնում է գրեթե 23%-ի, իսկ ահա Թումանյանում այդ ցուցանիշը 18% է:
Բնակչության թվով հանրապետության երկրորդ քաղաք Գյումրին (շուրջ 117 հազար մարդ) բնակարանների թվով զիջում է երրորդ քաղաքին՝ Վանաձորին (82 հազարից պակաս մարդ): Այս շրջանում մինչեւ հիմա զգացվում են 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքները, որից առավելապես տուժեցին Սպիտակ եւ Գյումրի քաղաքները: Հայաստանի երկրորդ քաղաքում ներկայում 24.8 հազար, երրորդ քաղաքում՝ 26.5 հազար բնակարան կա: Բնակարանների միջին մակերեսով նույնպես առավելություն ուի Վանաձորը՝ 66.5 ք.մ.՝ Գյումրիի 64.2 ք.մ.-ի դիմաց:
Սմբատ Գրիգորյան




























