Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 00.08-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Սեւան հատվածի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes S550» մակնիշի 50 DV 555 (վարորդ՝ 44-ամյա Կ. Հ.) եւ «ГАЗель» մակնիշի բեռնատար 35 SQ 576 (վարորդ՝ 23-ամյա Ն. Բ.) համարանիշների ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 10 մետր) եւ հայտնվել հարակից դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները, «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 22-ամյա Ա. Գ.-ն եւ 41-ամյա Հ. Չ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Գավառի ԲԿ, որտեղ վարորդները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ ուղեւորների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ «Mercedes S550» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել քարշակ մեքենային:

«ГАЗель» մակնիշի ավտոմեքենան երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: