Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Բարսելոնայի պաշտպան Դանի Ալվեսը Սարագոսային թողեց տասը ֆուտբոլիստներով` խոտածածկին ցուցադրելով, թե ինչպես է գալարվում ցավից: Թեեւ կրկնապատկերը ցույց է տալիս, որ մրցակիցն ընդհանրապես չէր դիպչել Ալվեսին:
Լեոնարդո Պոնսիոյի հեռացումից հետո, 47-րդ րոպեից Բարսելոնան օգտագործեց թվային առավելությունը եւ հաղթեց 2:0 հաշվով: Իսպանական մամուլը եւս վստահ է, որ Ալվեսը պարզապես լավ դերասան է:





























