Առաջին հերթին պետք է ուսումնասիրել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան։ Այս մասին նոյեմբերի 18-ին Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը։
Նոյեմբերի 16–ին ՏՄՊՊՀ–ն 110 մլն դրամով տուգանել էր երկրի խոշորագույն գարեջրագործական ընկերություններից մեկին՝ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ–ին շուկայում դոմինանտ դիրքը չարաշահելու համար։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
«ՏՄՊՊՀ–նբ Կառավարությունից անկախ է եւ ինքն է որոշում, թե որ շուկաներն ուսումնասիրի։ Սակայն մենք կարող ենք մեր կարծիքը հայտնել։ Առաջին հերթին պետք է ուսումնասիրել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան, ոչ թե գարեջուրը։ Բացի այդ, կան շատ ներմուծողներ եւ արտադրողներ։ Այսինքն՝ մրցակցությունը մեծ է, եւ գների աղճատումը՝ քիչ հավանական»,– ասաց վարչապետը։





























