Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 18-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Օրենքի նախագիծը ներկայացրել էր Հայաստանի կառավարությունը: Այն ընդունվել է ձայների 63 «կողմ», 16 «դեմ» եւ 11 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:
«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի համաձայն՝ քննիչին իրավունք է տրվում բողոքարկել դատախազի որոշումը: Սա, ՀԱԿ-ից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, որ քննիչը դատական գործի կողմ կդառնա, շահագրգիռ անձ եւ, ամենայն հավանականությամբ, մի քանի ամիս անց նրա աշխատանքը դատարանում անթույլատրելի կհամարվի, ինչը սկզբունքորեն սխալ է:




























