Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կզարգացնի ազգային մարտարվեստը՝ կոխը։ Այս ավանդական սպորտաձեւի ժողովրդականացման ծրագիրը հաստատվել է նոյեմբերի 18-ին Կառավարության նիստում։

Կառավարության գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ խորհրդային տարիներին կոխը մոռացության էր մատնվել, դրա մասին հիշում էին երկրի հյուսիսում եւ Ջավաքում հատուկենտ էնտուզիաստները։ Երկրում տարածում էին ստանում արեւելյան մարտաձեւերը, որոնք հայերին օտար փիլիսոփայություն էին ներկայացնում։ Այստեղից էլ կոխի վերածնման անհրաժեշտությունը, որը հայ հասարակության մեջ կվերածնի ազգային ինքնասիրության հայկական ավանդույթները։