Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 17 նոր կարդինալներ է նշանակել, որոնցից 13-ը 80 տարեկանից երիտասարդ են։ Դա նշանակում է, որ նրանք կարող են մասնակցել հաջորդ Պապի ընտրություններին։
Նոր կարդինալները ներկայացնում են 5 մայրցամաքներն ու 11 երկրները։ Դրանց մեծ մասը Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Ասիայի զարգացող երկրներից են։ Հռոմի Պապը նաեւ կարդինալ է նշանակել ամերիկացի երեք եպիսկոպոսների, որոնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցու բարեփոխումների կողմնակիցներ են համարվում։
Դիտորդների կարծիքով նոր նշանակումները թույլ կտան հավասարակշռել պահպանողականների ուժեղ դիրքերը ամերիկացի կարդինալների շրջանում, հայտնում է BBC–ն։




























