ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով Լիմա է ժամանել՝ Ասիա–խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու  համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Աշխատանքային նիստերին մասնակցելուց բացի, ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինպինի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Վիետնամի, Ֆիլիպինների եւ Պերուի նախագահների հետ։