Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գորիս ավտոճանապարհի 249-րդ կմ-ին մեկ կմ շառավղով քարաթափում է տեղի ունեցել, ճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը՝ 15 մ լայնությամբ եւ 35 մ երկարությամբ (միջին բարձրությունը մոտ 1,5 մ) երկկողմանի փակ է։

«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների կողմից իրականացվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ։

Ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի: