ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի համար միակ տարբերակը չէ, Անկարան ՇՀԿ-ին անդամակցելու հարցը քննարկում է ՌԴ ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Նուրսուլթան Նազարբաեւի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Brexit-ը կարող է տարածվել, արդեն նման ձայներ են հնչում Ֆրանսիայից, Իտալիայից։ Այս պայմաններում Թուրքիան պետք է իրեն հանգիստ  զգա։ Պետք չէ ասել, որ ԵՄ-ն միակ տարբերակն է։ Իսկ ինչո՞ւ Թուրքիան չդառնա  ՇՀԿ անդամ։ Ես այդ մասին խոսել են նախագահներ Պուտինի ու ՆԱզարբաեւի հետ։ Թուրքիայի մասնակցությունը ՇՀԿ-ին մեզ գործողությունների ավելի մեծ ազատություն կապահովի»,- լրագրողներին հայտնել է Էրդողանը օդանավում, երբ Ուզբեկստանից Թուրքիա էր վերադառնում։

Էրդողանը նշել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործնթացը հաջող է ընթանում։ «ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները վատ վիճակում չեն։ Ամեն ինչ չի կարող միանգամից ստացվել։ Դեկտեմբերի 5-6-ը մեր վարչապետը կայցելի Ռուսաստան, իսկ 2017-ի առաջին եռամսյակում կկայանա ռուս- թուրքական Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ։ Բարձր մակարդակի վրա այցերը շարունակվում են»,- հավելել է Էրդողանը։