Ռուսաստանցի լրագրողները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին են փոխանցել սվիտերը, որը նրա համար գործել է պերուացի Խուլիա Կաստրոն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Պերուի բնակչուհին, սակայն, չի կարողացել տեսնել Ռուսաստանի նախագահին եւ ձերբակալվել է ոստիկանության կողմից, ինչի շնորհիվ էլ նրա մասին իմացել են լրատվամիջոցները:
«5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողը գտել է կնոջն ու համաձայնել նրան օգնել՝ Պուտինին փոխանցել նվերը: Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողուհին Պուտինին է փոխանցել նվերը: Նախագահը շնորհակալություն է հայտնել եւ ընդունել նվերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, ու Լիմայի ոստիկանությունը տեղացի կնոջ է ձերբակալել, որը փորձել է Վլադիմիր Պուտինին իր ձեռնարկությունում գործված սվիտեր նվիրել:




























