Միլի Մեջլիսի եւ դրա աշխատակազմի ծախսերի համար Ադրբեջանի 2017 թվականի պետբյուջեից 23.089.714 մանաթ է հատկացվելու (շուրջ 14 մլն դոլար):

Ըստ Report-ի՝ նախորդ տարվա համեմատ, ծախսերն ավելացել են 1.74%-ով:

Աշխատավարձերի ֆոնդին 16.664.786 մանաթ է ուղղվելու կամ խորհրդարանի ընդհանուր ծախսերի 72.17%-ը: Այս գումարի 14.66%-ը կամ 2.443.608 մանաթ կուղղվի պատգամավորների աշխատավարձերի վճարմանը:

Հաջորդ տարի 270.000 մանաթ կվճարվի Միլի Մեջլիսի հետ աշխատող փորձագետներին, 2.607.336 մանաթ՝ խորհրդարանի աշխատակիցներին, 1.365.000 մանաթ՝ պատգամավորների օգնականների աշխատավարձերին: