ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների միջեւ նոյեմբերի 18-ին ֆուտբոլային հանդիպում է անցկացվել:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, ինչպես նաեւ այլ հյուրեր:
Օտարերկրյա քաղաքացիներից կազմված թիմում ներգրավված էին Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Լիբանանի, Արգենտինայի, Պերուի, Իտալիայի եւ Լեհաստանի քաղաքացիներ:
Խաղն ընթացավ անզիջում պայքարում եւ ավարտվեց 4:3 հաշվով` հօգուտ օտարերկրյա դատապարտյալների:
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթանակած թիմը՝ գավաթով:
Օտարերկրյա դիվանագետներն էլ պատվոգրերով պարգեւատրեցին երկու թիմերի` լավագույն խաղով աչքի ընկած մասնակիցներին:




























