Նոյեմբերի 20-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում 55-ամյա մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու եւ Մնջոյան փողոցների խաչմերուկում հետիոտնային անցումի մոտ սեւ գույնի անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն եւ դիմել փախուստի, ինչի հետեւանքով ինքը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 15.00-ին, բաժին է ներկայացել 32-ամյա տղամարդ եւ հայտնել, որ նշված վրաերթը կատարել է ինքը «Մերսեդես Բենց C-22» ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:




























