Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 13.20-ին, 45-ամյա Ծովինար Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 389 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ 2 պահունակ, 1 սվին դանակ՝ պատյանով, ինքնաձիգի պահունակ լիցքավորելու 2 սարք:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների եւ ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 16.30-ին, 52-ամյա Գարիկ Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 136 փամփուշտ, ինքնաշեն նռնակ, նռնակի պայթուցիչ, ծխագլանակ:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք է ներկայացել 37-ամյա Վալերի Գ.-ն եւ կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 197 փամփուշտ, ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն զենք, ինքնաշեն զենքի դետալ եւ ինքնաձիգի պահունակ:

***

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 14.45-ին, 48-ամյա Արմեն Բ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: