Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու բոլոր հոգեւորականներին թույլատրել է քավություն տալ աբորտ արած կանանց մեղքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մինչեւ 2015-ի դեկտեմբերը Վատիկանը աբորտի մեղքը թույլ էր տալիս ներել միայն եպիսկոպոսներին եւ թեմի գլխավոր հոգեւորականներին։ Կաթոլիկ եկեղեցու Հոբելյանական տարվա ընթացքում, որը կավարտվի 2016-ի նոյեմբերին, բոլոր դասի հոգեւորականներն իրավունք կունենան ներել այդ մեղքը։

Պոնտիֆիկոսի՝ կաթոլիկ եկեղեցու կերպարի նորացման քաղաքականության շրջանակում որոշում է կայացվել  մշտական հիմունքներով եկեղեցու բոլոր հոգեւորականներին թույլատրել  ներել աբորտի մեղքը։

Հռոմի Պապը նշել է, որ ինքը նախկինի պես աբորտը մեծ մեղք է համարում, քանի որ դա անմեղ մարդու կյանքի ընդհատում է։