Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 11.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի Պռոշյան փողոցի թիվ 20 տան պատերին եւ առաստաղին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է ՄՎ Քաղաքաշինության ճարտարապետաշինարարական բաժնի ու ԲՊ եւ ԱՀՎԿ վարչության պետերին:
Պարզվել է, որ տունը 2006 թ.-ի կառույց է (ընդհանուր 100 քմ), որի արտաքին եւ ներքին պատերին առկա են ճաքեր՝ մոտ 17 մ երկարությամբ եւ 4 սմ լայնությամբ, իսկ հատակին՝ մոտ 9 մ երկարությամբ եւ 3-4 սմ լայնությամբ:




























