«Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկան նոյեմբերի 18-ին ձու է մատակարարել, որի վրա արտադրման ամսաթիվ է նշված եղել նոյեմբերի 21-ը:

Այս մասին ահազանգել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ հրապարակելով ձվի լուսանկարը:

Այս առնչությամբ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը Ֆենսբուքի իր էջում գրել է.

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սոցիալական ցանցից տեղեկացել էր, որ օգտատեր Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 20-ին իրացման ցանցից գնել է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրած ձու՝ 21.11.02016 մակնշումով:

Ծառայությունն անմիջապես արտադրողին տեղեկացրել է իրացման ցանցում հայտնված՝ սխալ մակնշված ձվի մասին եւ հորդորել սեղմ ժամկետում հետ կանչել խախտում ունեցող խմբաքանակը: Թռչնաֆաբրիկան ընդունել է, որ քաղաքացու մատնանշած վաճառքի կետից ուրբաթ երեկոյան ստացել է մեկ արկղ ձու մատակարարելու պատվեր, եւ, տեխնիկական վրիպակի պատճառով, սխալ ժամկետ է մակնշվել մեկ արկղի վրա. վաճառքի այլ կետեր չի ուղարկվել այն:

«Լուսակերտի» թռչնաֆաբրիկան ՍԱՊԾ զգուշացումից հետո նույն օրը հետ է կանչել նշված խմբաքանակը՝ հայցելով սպառողների ներողամտությունը»: