Երեւանում նախօրեին սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, Աջափնյակ վարչական շրջանում 56-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել:

Տղամարդը ստացել էր որովայնի, կրծքավանդակի, ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքներ:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով: