Թուրքիայում զանգվածային բռնաճնշումները շարունակվում են: Ըստ Reuters-ի՝ երկրում զանգվածային պաշտոնանկությունների հերթական ալիքն է անցել: Աշխատանքից ազատվել են, մասնավորապես, ավելի քան 15 հազար պետական ծառայողներ, զինվորականներ, ոստիկաններ եւ այլն:

Բացի այդ, փակվել են ավելի քան 550 կազմակերպություններ, այդ թվում՝ 18 բարեգործական, եւ 9 լրատվամիջոցներ:

Պաշտոնանկ արվածների թվում են 1988 զինվորականներ, 7586 ոստիկաններ, 403 ժանդարմներ, ավելի քան 5000 քաղծառայողներ:

Այսպիսով, Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկվ արվածների թիվը գերազանցում է 110 հազարը: