ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, անազատության մեջ գտնվող Վահան Շիրխանյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվել է եւ կրկին վերադարձվել «Երեւան» ՔԿՀ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում աասել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը։

Փաստաբանն ընդգծել է՝ իր պաշտպանյալը ստացիոնար բուժման կարիք ունի։

«Վահան Շիրկխանյանը հետազոտվել է,ապա կրկին վեերադարձել քրեակատարողական հիմնարկ, նրա վիճակը շատ վատ է, սակայն հետազոտության արդյունքները մեզ դեռ չեն տամադրել»,-ասել է Հայկ Ալումյանը։

Նշենք, որ Շիրխանյանը հիվանդանոց է տեղափոխվել անվասայլակով։

Հիշեցնենք՝ տեւական ժամանակ է՝ ինչ պաշտպանը ահազանգում է Վահան Շիրխանյանի վիճակի մասին, որը նույնիսկ ի վիճակի չէ իր ոտքով քայլել։ Փաստաբանը լրագրողներին հայտնել էր, որ Շիրխանյանը բանտում թոքի կաթված էր տարել, ինչից հետո վիրահատել էին եւ անոթի մեջ ֆիլտր տեղադրել:

ԱԱԾ մեկուսարանում գտնվող ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանին առողջության խնդրով հրապարակավ մտահոգություն հայտնեց նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Բարձրացված աղմուկից հետո միայն երեկ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը դիմեց առողջապահության նախարարությանը՝ Վահան Շիրխանյանի քաղաքացիական հիվանդանոցում այդ հետազոտությունները պետպատվերի շրջանակում անվճար հետազոտելու համար: