Հայաստանի շուկայում կբացառվի որակի լաբորատոր ստուգում չանցած արտադրանքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, կաթնամթերք արտադրողների հետ հանդիպմանը հայտարարեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Նրա խոսքով՝ արտադրողները պետք է հետեւեն որակի պահանջներին: Այդ նպատակով յուրաքանչյուր ապրանքախմբից պետք է նմուշ վերցնել. մի մասը լաբորատոր անալիզի, մյուսը քո մոտ պահելու համար: «Այդ ժամանակ եթե որակի խախտում հայտնաբերենք, դուք կարող եք անմիջապես հետ կանչել վարակված կամ ժամկետանց արտադրանքը: Ցավոք, այժմ լաբորատորիաների հետ ձեզանից ոմանց պայմանագրերը թղթի վրա են մնում: Ձեզ կոչ եմ անում հետեւել այդ պայմանագրերին»,- պարզաբանեց Կարապետյանը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նա նշեց, որ պետք է բացառել առանց պաստերիզացման կաթնամթերքի արտադրությունը: Ցավոք, այդպիսի օրինակներ դեռեւս կան: Բանն այնտեղ է հասել, որ խանութներում կաթնամթերք է հայտնվում, որը լվացքի մեքենայում է պատրաստվել (այն արհեստագործական պայմաններում օգտագործում են սեպարատորի փոխարեն): «Համանման որեւէ բան մենք կբացառենք: Մեր տեսուչները հետեւողական կլինեն: Ցանկացածի գլուխը կկտրենք, ով կփորձի տեղում խախտողների հետ «պայմանավորվել»,- եզրափակեց Իշխան Կարապետյանը: