Երիկամների դիսպլազիայով տառապող 6-ամյա Սարգիսին անհապաղ հարկավոր է երիկամի փոխպատվաստում, սակայն, ծանր սոցիալական պայմաններում ապրող երեխայի ընտանիքը գումար չունի: NEWS.am-ի հետ զրույցում Սարգիսի մայրը՝ տիկին Շաքեն, նշեց, որ երեխայի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է 3 տարի առաջ:

«Նրան անհապաղ երիկամի փոխպատվաստում է հարկավոր, բայց գումար չունենք: Բժիշկներն ասում են, որ նա փոքր է եւ դիալեզ չի կարելի անել, այս դեպքում ավելի ճիշտ կլինի երիկամի փոխպատվաստումը»,-ասաց մայրը:

Երեխայի համար դոնոր է լինելու մայրը, սակայն, նրա հետազոտության համար հարկավոր է շուրջ 5-6 հարյուր հազար դրամ, իսկ երեխայի վիրահատության համար՝ շուրջ 2.5 միլիոն դրամ: Անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով 6-ամյա երեխայի վիճակն օր օրի վատանում է: Հարությունյանների 5 հոգանոց ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում, ընտանիքում ոչ ոք չի աշխատում՝ աշխատանք չլինելու պատճառով: Եվ տիկին Շաքեն, եւ նրա ամուսինն զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ փորձում գոնե այդ ճանապարհով աշխատել անհրաժեշտ գումարի ինչ-որ չափը: Հարությունյանների ամսական եկամուտը կազմում է 56 հազար դրամ, որն անգամ երեխայիի դեղերն առնելուն չի բավականացնում:

6-ամյա Սարգիսին օգնել ցանկացողները կարող են զանգահարել տիկին Շաքեին՝ 077 15 54 58 հեռախոսահամարով:

ՎՏԲ-բանկում բացվել են նաեւ հաշվեհամարներ երեայի մոր՝ Շաքե Գալստյանի անունով՝

Դրամով՝ 16037020082800

Դոլարով՝ 16037020082801

Եվրոյով՝ 16037020082802

Ռուբլով՝ 1603702008280