Գյուղնախարարությունը ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր է մշակում: Այս մասին այսօր՝, նոյեմբերի 23-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրած խորհրդակցության ժմանակ նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում հաջողված բիզնես ծրագրեր իրականացրած գործարարներ, լոգիստիկայի, մարքետինգի, արտահանման ոլորտի ներկայացուցիչներ:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Այսօր մենք մշակում ենք  ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր և կարիք ունենք հանդիպելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` լսելու  առաջարկներ ոլորտի արդյունավետ զարգացման և այս հարցում պետության դերակատարության  ակնկալիքների վերաբերյալ», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման մասնակիցները մատնանշել են այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են ոլորտում արդյունավետ գործունեության ծավալմանը, ինչպես նաև առաջարկներ ներկայացրել ոլորտի բարելավման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական, այդ թվում` ոչ ավանդական մշակաբույսերի (արտիճուկի, ոսպի, ոլոռի, հնդկացորենի, սագախոտի և այլն) արտադրության, տեղական թարմ պտուղ-բանջարեղենի և չրերի արտահանման, տեղական գյուղմթերքի իրացման համար նոր շուկաների բացահայտման ու արտասահմանյան շուկայում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցերին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման և որպես կարևոր բաղադրիչ` օրգանական պարարտանյութերի արտադրության կարևորությունը, որն ունի արտահանման մեծ ներուժ:

Քննարկվել են նաև լոգիստիկայի ու մարքեթինգի իրականացմանը, ինչպես նաև հայկական արտադրանքի բրենդավորմանը վերաբերող հարցեր: 

Նախարարը առաջարկել է մասնակիցներին նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի հետ համագործակցությամբ կազմել համապատասխան ծրագրեր` ներառելով բոլոր բարձրացված առաջարկները և ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` միջազգային կազմակերպությունների միջոցով ներդրումներ ներգրավելու նպատակով:

Իգնատի Առաքելյանը շեշտել է, որ միշտ բաց է և պատրաստակամ քննարկել բոլոր խնդիրներն ու առաջարկները: