Արտերկրի ներդրողներն արդեն կարող են ձեռք բերել Հայասստանում թողարկված արժեթղթերը Clearstream քլիրինգային համակարգի ուղիղ կապուղով: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց Nasdaq OMX Armenia բորսայի փոխտնօրեն Կարեն Զաքարյանը, այս հնարավորությունն առկա է պետական պարտատոմսերի , ինչպես նաեւ՝ Հայաստանում թողարկված միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտատոմսերի համար: Վերջիններիս թվում են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) ու Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC):
2016 թ. հունիսի 28-ին կնքվել է պայմանագիր՝Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում Clearstream-ի անվանատիրոջ հաշվի բացման մասին: Սա միջազգային ներդրողներին թույլ է տալիս Հայաստանում արժեթղթեր գնել առանց տեղական դեպո հաշիվ բացելու:
Առաջին փուլում այս հնարավորությունը գործում է վերը նշված պարտատոմերի համար (պետական եւ Հայաստանում թողարկած միջազգային կազմակերպությունների): Ընդ որում՝ նրանց նկատմամբ պահանջարկն աճում է նույնիսկ այն պարագայում, որ թե՛ EBRD-ի, թե՛ IFC-ի թողարկումները հայկական դրամով էին:
Այժմ Nasdaq OMX Armenia-ն նպատակն է պահպանել ու ավելացնել այս արժեթղթերի շրջանառությունը: Հաջորդիվ կարելի է բանակցել Clearstream-ի հետ՝ Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի մասով:
Հայկական շուկան կարող է գրավել Clearstream-ին ոչ այնքան շրջանառությամբ (որը միջազգային չափանիշներով մեծ չէ նույնիսկ հեռեանկարում), որքան այլ հարթակների հետ կապով, նշեց Զաքարյանը:
«Մեզ մոտ կան լինքեր Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի հետ: Սա նշանակում է, որ մեզ մոտ եկող ներդրողները կարող են, չբացելով լրացուցիչ հաշիվներ, ձեռք բերել նաեւ Ռուսաստանում թողարկված արժեթղթերը: Դրա համար առկա է նաեւ իրավական բազա», - ասաց Զաքարյանը:
Կորպորատիվ թողարկողները շուկայում կարող են շատանալ, քանի որ կուտակային կենսաթոշակային ֆոնդերը տեղական արժեթղթերի նկատմամբ կայուն պահանջարկ են ձեւավորում:
Նշեք, որ երկրում գործող 2 ֆոնդերի կառավարման ներքո, 2016 թ. փետրվարի դրությամբ, 35,5 մլրդ դրամ կար ($72 մլն-ից քիչ ավել), կամ ՀՆԱ-ի 0,7%-ը: Գործուեության 2 տարվա մեջ նրանց պորտֆելում կորպորատիվ պարտատոմսերի տեսակարար կշիռն աճել է 2%-ից 6%, իսկ պետականներինը՝ 34%-ից38%:



























